Դժբախտ պատահար Դիլիջան-Իջևան ճանապարհին

Նոյեմբերի 22-ին, ժամը 16.45-ին, 1988 թ. ծնված Սերյոժա Ներսեսյանի վարած «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենան Դիլիջան-Իջևան ճանապարհի 12-րդ կմ-ին բախվել է «ԿամԱԶ» ավտոմեքենայի:

Պատահարի հետևանքով «ՎԱԶ-21010»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Իջևան» բժշկական կենտրոն:

Նույն օրը երեկոյան, ժամը 20.40-ին, Ներսեսյանը Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում գիտակցության չգալով` մահացել է:

Ոստիկանության լրատվության բաժնից տեղեկացնում են կատարվում է քննություն:

Իրավաբան.net 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել