Ձերբակալված Աշոտ Հարությունյանը հայտարարել է հացադուլ և ջրադուլ:
Այս մասին տեղեկանում ենք «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ֆեյսբուքյան էջից։
«Նրա նախնական ձերբակալման 6 ժամը լրացել է: Դրանից հետո նրան կարող էին պահել միայն ձերբակալման որոշման առկայության դեպքում: 6 ժամը լրանալուց հետո ձերբակալման որոշում չկա, սակայն նրան ազատ չեն արձակում»,-ասվում է հաղորդագրության մեջ: