Այդ ընթացքում մեզ շատ գեղեցիկ տեղեկություններ են հասնում․ Բագրատ Սրբազան

Մենք այսօր առավոտյան, շատ խաղաղ, երեխաներով, ծնողներով, մեծով, փորքրով, բավականին մեծ խմբով գնացել էինք Արտաքին գործերի նախարարություն։ Այս մասին Կաթողիկե Սբ․ Աստվածածին և Սբ․ Աննա եկեղեցու բակում ասաց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

«Ինչո՞ւ էինք գնացել։ Արդեն քանի ամիս է, էլ չեմ ասում դրանից առաջ, այս վերջերս ավելի ինտենսիվ, ուրեմն ադրբեջանաթուրքական իշխանությունների բոլոր հնարավոր խողովակներով, ամենավերջին աստիճանով ուղղակիորեն, ինչ հնրավոր տարբերակ ունեն մեր մասին ասում են։ Ասում են՝ եթե խելոք չմնանք, սա կանեն, նա կանեն։ ԱԳՆ-ում ասում եմ՝ եթե դուք կարող եք մեր հարցերին պատասխանել, իջեք ներքև կամ մենք կբարձրանանք վերև, այս հարցերին պատասխանեք։ Երբ որ ձեր գործընկերն ասում է՝ Խոջալուի համար պետք է ներողություն խնդրենք, դուք ասելիք ունե՞ք, թե չունեք։ Հիմա մեզ ասեք հստակ։ Մարդը որոշել է չիջնել։ Լա՞վ, մի իջի։ Ասացինք, որ գա ոստիկանական շարքերի մոտ կանգնի խոսենք։

Այդ ընթացքում մեզ շատ գեղեցիկ տեղեկություններ են հասնում, որ էն վախկոտ ստախոսը ուղիղ կապի մեջ էր այս մյուսի հետ և ամենավերջին խոսքերով արգելում է, որ իջնի»,-նշել է նա։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել