Զինծառայողին լրացուցիչ արձակուրդը տրվում է
1) ծառայության հատուկ պայմաններ և վնասակար աշխատանք կատարելու դեպքերում՝ 10 օր տևողությամբ.
2) ընտանեկան հանգամանքների բերմամբ, ուսման կապակցությամբ և այլ հարգելի պատճառներով՝ մինչև 10 օր տևողությամբ:
Զինծառայողի ցանկությամբ լրացուցիչ արձակուրդը միացվում է հերթականին, որի դեպքում արձակուրդի ընդհանուր տևողությունը չպետք է գերազանցի 55 օրը: