Թաթուլ Բաղդասարյանը հեռացվել է կուսակցությունից․ ՔՊ-ն նիստ է գումարել

Մայիսի 29-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Այս մասին հայտնում են կուսակցությունից։

Մասիսի Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Վլադիմիր Խաչատրյանի, իսկ Նաիրիի Տարածքային կազմակերպության Խորհրդի նախագահի պաշտոնում Վազգեն Սիմոնյանի թեկնածությունները։

Հաստատվել է Կուսակցության 4-րդ Քաղաքական ժողովի օրակարգը։

Քննարկվել են նաև կարգապահական բնույթի հարցեր։ Թաթուլ Բաղդասարյանը հեռացվել է կուսակցությունից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել