«Արդյոք կարող էր կանխվել աղետը»․ Բագրատ Սրբազանը մասնագետների եզրակացությունը կարդաց

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կաթողիկե Սբ․ Աստվածածին և Սբ․ Աննա եկեղեցու բակում հրավիրված հանրահավաքի ժամանակ ասաց, որ ինքը մի քանի գիտնականների, մասնագետների խնդրել է կարճ հետազոտություն անել, թե ինչի հետևանքով էր եղել Լոռու և Տավուշի մարզերի բնական աղետը և արդյոք կարող էր կանխվել դա։

«Դեռևս ամսի 24-ին և 25-ին Հիդրոօդրեևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հրապարակել էր, որ Հանրապետության գետերի մեծ մասում դիտվել է ջրի ելքերի մեծացում, առանձին գետերում՝ զգալի։ Ներկայացված տվյալներում հստակ երևում է՝ Դեբեդ, Ձորագետ և Աղստև գետերի ջրերի ավելացման գնահատումը, որից կարելի էր եզրակացնել մոտալուտ ջրհեղեղի վտանգը և կանխարգելիչ քայլեր կատարել, որոնք չեն կատարվել։ Մասնագետը նաև նշում է կանխարգելիչ քայլերի մասին, ես հիմա չեմ կարդա դրանք։ Էդ մեղքն էլ թող չգցեն բնության վրա»,-ասաց Բագրատ Սրբազանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել