«Ոստիկանապետ Արամ Հովհաննիսյան, ես վերջում ասացի՝ ուղնուծուծով ճանաչում եմ քեզ։ Ժամը կգա, ես քեզ, քո մասին լիքը բաներ կպատմեմ, հանգիստ եղիր, մի ոգևորվի, մի էլ հուզվի։ Դուք ստանալու եք էն, ինչին արժանի եք, անհոգ եղեք»,-այս մասին Կաթողիկե Սբ․ Աստվածածին և Սբ․ Աննա եկեղեցու բակում հրավիրված հանրահավաքի ժամանակ ասաց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Բագրատ Սրբազանն ասաց, որ ոստիկանապետին ասել է․ «Դու ո՞վ ես, որ մարդկանց ասես՝ լակոտ, եթե ասում ես լակոտություն է ձեր ասածը, ուրեմն հետ ես գնացել 2018 թիվ ու քո տերերին ես այդպես ասում, նրանք էլ թող քեզ տեր կանգնեն ուրեմն»։
Բագրատ Սրբազանն ասաց, որ Արամ Հովհաննիսյանն իրեն պատասխանել է, որ ինքը ոտքով մեքենաներին խփողներին է ասել լակոտ։
«2018 թիվը հիշեք, ովքեր են հիմա նստած։ Ծնորհակալություն Արամ Հովհաննիսյանին, շատ մեծ բացահայտում արեց»,-նշեց Բագրատ Սրբազանը։