Չեն փորձել, տեղադրել են սարքը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը՝ մեկնաբանելով Ani Grand Hotel Yerevan հյուրանոցում տեղի ունեցած միջադեպը։
«Տեղադրել են օրեր առաջ, մենք էլ իմացել ենք։ Մեզ համար տարբեր կազմակերպություններ են աշխատում, մենք այս ընթացքում բացահայտել ենք բոլոր մեզ հետևող մեքենաներին, էդ տղաների հետ խոսել ենք, տարբեր բաներ ենք բացահայտել, այսօր հեռախոսային խոսակցություններ ենք բացահայտել, որ հեռաձայնում են՝ ովքեր են, ինչ են, որտեղից են։ Սա էլ ինչպես Շամշադինում են ասում՝ icing on the cake»,-ասաց նա։
Բագրատ Սրբազանը հայտնեց, որ Կենտրոնի ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարն է ժամանել դեպքի վայր։
«Նախ, մենք իջանք շատ քաղաքավարի, դուռը թակել է պատգամավորը, ներկայացել է, ներսից աղջկա ձայն է եկել, ասել է՝ բաղնիքում եմ, բայց բաղնիքում եղած ժամանակ, հեռաձայնում է, ասելով՝ պտապ եկեք-շտապ եկեք։ Ոչ ոք ծանոթ չէ ինձ։ Պատգամավորն ասաց՝ լավ, կես ժամից կգանք։ Այդ ընթացքում գալիս է Կենտրոնի ոստիկանապետի ժ/պ-ն։ Ներկայացել է, ասել է, որ քաղաքացին ահազանգել է, որ ուզում ենք իր դուռը կոտրել։ Հետո տղաները լսել են, որ այդ կինը ժամ ժամ ու կես հեռաձայնել է ԱԱԾ, որ շտապ գան։ Մոտ մեկ ժամից հավաքվեցին, գնացին»,-ասաց նա։
Բագրատ Սրբազանը դիմելով Ազգային անվտանգության ծառայությանն ասաց, որ իրենց էլ են հսկում․ «Դուք խիստ հսկողության ներքո եք իմացեք, բայց չեմ բացահայտի որտեղից, ամեն ինչ իմանում ենք մենք»։