Նախագահ Վահագն Խաչատուրյանը մայիսի 20-ն հրամանագիր է ստորագրել, որում ասվում է․
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.
Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության զորքերի հրամանատար-ոստիկանության պետի տեղակալ, գնդապետ Հայկ Հարությունի ԲԱԲԱՅԱՆԻՆ շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում»:
Նշենք, որ նա Հայաստանի Հանրապետության Նախագահի 2020 թ. նոյեմբերի 16-ի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալի պաշտոնին: