Նոյեմբերի 19-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին ահազանգ է ստացվել, որ Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռում անկարգ ուղևոր կա:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 1985 թ. ծնված Վալերիկ Դ.-ն նշված չվերթի ընթացքում կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով ինքնաթիռի անձնակազմի նկատմամբ` ցանկացել է ծխել ինքնաթիռի զուգարանում, բացի այդ` անպարկեշտ վարքագիծ է դրսևորել ուղևորուհիներից մեկի և բորտուղեկցորդուհիների նկատմամբ:
Ժամը 18.30-ին Վալերիկ Դ.-ն բերման է ենթարկվել ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին:
Ոստիկանության լրատվության բաժինը տեղեկացնում է, որ կատարվում է քննություն:
Իրավաբան.net