ԿԲ-ը գրանցեց կենսաթոշակային ֆոնդերի առաջին կառավարչին

Կենտրոնական բանկի խորհուրդը գրանցել է «ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» փակ բաժնետիրական ընկերությունը` որպես կենսաթոշակային ֆոնդերի առաջին կառավարիչ: Այս մասին հայտնում են Կենտրոնական բանկի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից` նշելով, որ ընկերությանը 2013 թ. նոյեմբերի 19-ի թիվ 263 Ա որոշմամբ տրամադրվել է ներդրումային ֆոնդի կառավարման գործունեության լիցենզիա:

Նշենք, որ Հայաստանում պարտադիր կուտակային բաղադրիչը կսկսի գործել 2014 թ. հունվարից: Պարտադիր կուտակային բաղադրիչին պարտադիր կերպով մասնակցելու են 1974թ. հունվարի 1-ից հետո ծնված վարձու աշխատողները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները:

Պարտադիր կուտակային բաղադրիչին կարող են կամավորության սկզբունքով մասնակցել նաև մինչև 1974թ. ծնված վարձու աշխատողները և հանրային ծառայության մեջ գտնվող անձինք, նոտարները, անհատ ձեռնարկատերերը և ինքնազբաղվածները` անկախ տարիքից: Պարտադիր կուտակային բաղադրիչին կամավոր միանալու որոշումը վերջնական է:

Անձը ցանկացած ժամանակ հնարավորություն է ունենալու իմանալ, թե ինչքան միջոցներ կան իր կենսաթոշակային հաշվում ինտերնետային կայքի և հաշվի քաղվածքների միջոցով:

Կենսաթոշակային խնայողությունները համարվելու են անձի անձնական սեփականությունը և կարող են օգտագործվել կենսաթոշակային տարիքի հասնելուց հետո` կենսաթոշակ ստանալու նպատակով:

Պետությունը երաշխավորում է, որ անձի կողմից կատարած կենսաթոշակային վճարները կվերադարձվեն:
Կենսաթոշակային խնայողությունները կարող են ժառանգվել:

Պարտադիր կուտակային վճար կատարելու պարտականությունը պահպանվում է մինչև կենսաթոշակային տարիքը` 63 տարին լրանալը:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել