Մայիսի 21-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Այս մասին հայտնում են կուսակցությունից։
Քննարկվել են Կուսակցության 4-րդ Քաղաքական ժողովի կազմակերպման, Շիրակի և Արմավիրի մարզերում Կուսակցության Տարածքային կազմակերպությունների աշխատանքի հետ կապված, ինչպես նաև այլ հարցեր։