Զինծառայողը հաշվառումից հանվում է հետևյալ հիմքերով`
1.պատիժը պայմանականորեն չկիրառելու դեպքում փորձաշրջանի ժամկետը լրանալիս.
2. պատիժը պայմանականորեն չկիրառելը կամ պատիժը կրելու հետաձգումը դատարանի որոշմամբ վերացնելիս.
3. համաներման կամ ներման դեպքում.
4. օրենքով նախատեսված հիմքերով դատապարտյալին պատժից ազատելիս.
5. ծառայության վայրը փոխվելու կամ զինվորական ծառայությունից արձակվելիս:
Զինծառայողները հաշվառումից կարող են հանվել օրենքով նախատեսված այլ հիմքերով:
Զինվորական ծառայությունից արձակվելիս պատժի ժամկետը չլրանալու դեպքում զինծառայողների անձնական գործերը և հաշվառման քարտերն ուղարկվում են նրանց բնակության վայրերի այլընտրանքային պատիժների իրականացման բաժանմունքներ: Զինծառայողի բնակության վայրի բաժանմունքի ծառայողն անձնական գործն ու հաշվառման քարտն ստանալու մասին 7-օրյա ժամկետում տեղեկացնում է հրամանատարին:
Պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացնելու և դատավճռով նշանակված պատիժը կատարելու, ինչպես նաև նոր հանցագործություն կատարելու համար դատապարտվելու դեպքում զինծառայողներին հաշվառումից հանելը կատարվում է զորամասում դատարանի դատավճիռը կամ որոշումն ստացվելու օրը: