Զինծառայողների նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է նրա ծառայության վայրի զորամասի հրամանատարը` անձամբ:
Պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին դատարանի դատավճիռը կամ որոշումը և դրա օրինական ուժի մեջ մտնելը հավաստող փաստաթուղթը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի տարածքային ստորաբաժանումների կողմից զորակոչիկի վերաբերյալ զինկոմիսարիատ ուղարկված` վերահսկողություն իրականացնելու համար սահմանված փաստաթղթերն ստանալուց հետո 3-օրյա ժամկետում հրամանատարը զինծառայողի վերաբերյալ կազմում է անձնական գործ:
Հրամանատարը պարտադիր զինվորական ծառայության զորակոչված զինծառայողին հաշվառման վերցնելու օրվանից 10 օրվա ընթացքում պարտավոր է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների իրականացման բաժնի` զինծառայողի բնակության վայրի բաժանմունքին հայտնել դրա մասին, իսկ զինվորական ծառայությունից արձակվելու դեպքում` զինծառայությունից նրա արձակվելու և փորձաշրջանի ընթացքում նրա վարքագծի մասին։
Եթե զինծառայողը խուսափում է դատարանի դատավճռով կամ զինվորական ծառայություն անցնելու կարգ սահմանող օրենքներով իր վրա դրված պարտականությունները կատարելուց, կամ կատարել է այնպիսի արարք, որի համար նրա նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ, ապա հրամանատարը պարզում է դրանց պատճառները, անհրաժեշտության դեպքում նշանակում ծառայողական քննություն,