Ընդհանուր տիպի մանկատուն և ընտանեկան տիպի մանկատուն կարող են ըստ տարիքային խմբերի տեղավորվել հետևյալ չափանիշներով մինչև 18 տարեկան այն երեխաները, որոնց ծնողները կամ միակ ծնողը (այսուհետ` ծնողներ)`
ա) մահացել են,
բ) զրկված են ծնողական իրավունքից,
գ) ինքնակամ հրաժարվել են ծնողական պարտականությունների կատարումից և տվել են որդեգրման մասին գրավոր համաձայնություն,
դ) անհայտ են (ընկեցիկ երեխաներ),
ե) դատարանի կողմից ճանաչված են անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ մահացած,
զ) չունեն երեխային խնամելու և դաստիարակելու հնարավորություն` ազատազրկման ձևով պատիժը կրելու կամ նախնական քննության ընթացքում կալանքի տակ գտնվելու պատճառով,
է) խուսափում են երեխայի դաստիարակությունից կամ նրա իրավունքների և շահերի պաշտպանությունից։