Ցուցանակներին «Ոչ ամենաթողությանը», «Ոչ հանցավոր բարքերին», «Ոճիր և պատիժ» գրառումներով այսօր «Պահանջում ենք արդար դատաքննություն «Հարսնաքարի» դեպքով» ֆեյսբուքյան խմբի անդամները կազմակերպել են ակցիա ՀՀ ոստիկանության շենքի մոտ:
«Այս ակցիայով նպատակ ունենք ցույց տալ, որ հասարակությունը հետամուտ է լինելու «Հարսնաքարում» տեղի ունեցած միջադեպի արդարացի լուծմանը: Նաև ընդգծենք, որ այս երկիրը քրեաօլիգարխիկ է, և մենք մեզ զգում ենք ամենաթողության մթնոլորտում: Եվ ամենակարևորը` Ազգային ժողովի պատգամավորի (Ն.Հ. Սամվել Ալեքսանյան) պահվածքի հետ կապված է մեր բողոքը»,- ասում է հրապարակախոս, «Պահանջում ենք արդար դատաքննություն «Հարսնաքարի» դեպքով» ֆեյսբուքյան խմբի անդամ Զարուհի Հովհաննիսյանը:
ՀՀ ոստիկանության հասարակայնության և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը նշեց, որ դեպքի առթիվ նախաքննությունը շարունակվում է, իրականացվում են համապատասխան քննչական գործողություններ:
Տեսանյութն առաջիկանում: