«Ինձ համար վարչապետի ամենաընդունելի թեկնածուն Բագրատ Սրբազանն է». Գառնիկ Դանիելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտարարել է, թե ընդդիմությունը պետք է օգտագործի ողջ գործիքակազմը․ «Իմպիչմենտի գործընթացն էլ պետք է շարունակվի, ժողովրդական ճնշումն էլ պետք է ավելանա։ Գրեթե բոլոր կուսակցությունները՝ խորհրդարանական և արտախորհրդարանական, իրենց համաձայնությունը տվել են, որ միանում են պայքարին»։

Դանիելյանը նաև նշել է, թե իր համար ընդունելի թեկնածուն հենց Գալստանյանն է․

«Այս պահին կա հստակ առաջնորդություն. Բագրատ Սրբազանն էն մարդն է, որ այս պայքարը սկսել է և առաջնորդում է։ Ինձ համար վարչապետի ամենաընդունելի թեկնածուն ինքն է»,- ասել է նա։

Անդրադառնալով Բագրատ արքեպիսկոպոսի երկքաղաքացիությանը և սահմանադրական արգելքին, նա ասել է. «Սահմանադրական արգելքը իրավաբանները պետք է մեկնաբանեն, բայց այդ դրույթները փոփոխելի են։ Հնարավոր է փոփոխել»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել