«Ձեռքով մի՛ խոսեք, ստի պաշտպաններ եք, էսքան զորք ունեք, գնացեք սահմանները պահեք»․ Բագրատ Սրբազանի և ոստիկանության ուժերի միջև վիճաբանություն սկսվեց

Այն պահին, երբ ոստիկանությունը տեղեկացրեց, թե Ազատության հրապարակում նախատեսված միջոցառումը տևելու է մինչև 20։00-ն, հարգելի պատճառներով երկարեցվել է մինչև 22։00-ն, Բագրատ Սրբազանի և ոստիկանության ուժերի միջև վիճակաբանություն սկսվեց։

Բագրատ Սրբազանը դիմեց ոստիկաններին․ «Խաբեբայություն մի՛ արեք, մի՛ խաբեք, փաստաթուղթ բերեք, դուք օրինապահ չեք ընդհանրապես, ոչ մի օրինապահություն չունեք դուք։ Խաբեբանե՛ր, ստախոսնե՛ր։ Չեմ վիրավորում, իրականությունն եմ ասում, դառը իրականությունը։ Ես ձեզ լավ ճանաչում եմ, թե ինչ եք արել, ինչ եք անում ու անելու, եղա՞վ։ Չե՛ք կարող։ Ձեր ստախոս տերերի հետ միասին նույն վարկն եք ընդունել, ստի պաշտպաններ եք դուք, դուք մարդկանց, քաղաքացիների հետ ոչ մի կապ չունեք։ Մոլորեցնող, խաբեբա, հարբեցողների տակ ծառայության մեջ եք մտել դուք։

Ձեռքով մի՛ խոսեք։ Էսքան զորք ունեք, գնացեք սահմանները պահեք, գնացեք էն տղերքի արյանը տակ մտեք, էդ եք դուք»։

Սրբազանը հորդորեց ակցիայի մասնակիցներին խաղաղ մնալ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել