Ենթադրում եմ, որ Առողջապահության նախարարի առջև պահանջ է դրվել, որ պետք է շատ շտապ այդ հարցը լուծել․ բժիշկ

Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գևորգ Թամամյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է, որ բժիշկ Սամվել Դանիելյանը Բագրատ Սրբազանի քայլերթի ժամանակ ողջագուրվել էր Սրբազանին։

«Դա ցնցումներ էր առաջացրել մեր բարձրագույն ղեկավարության մոտ և ենթադրում եմ, որ դրանից հետո Առողջապահության նախարարի առջև պահանջ է դրվել, որ պետք է շատ շտապ այդ հարցը լուծել և 20 օր չեն համբերել, որ պարոն Դանիելյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվի և որոշել են վատ ձևով ազատման հրաման ներկայացնել։

Այս անարդարությունը ես որևէ կերպով չեմ տանի և այդ պատճառով ես էլ ներկայացրել եմ ազատման դիմում։ Եթե ողջագուրվելու համար այսպես են վարվում, դրանից ավել բռնապետական մոտեցում դժվար է պատկերացնել»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել