Գիտեմ, որ սպասում եք վարչապետի թեկնածուի, անցումային կառավարության մասին հայտարարություններին․ Բագրատ Սրբազան

«Գիտեմ, որ սպասում եք վարչապետի թեկնածուի, անցումային Կառավարության մասին հայտարարություններին։ Նախ խոսեմ՝ թե ինչպիսին պետք է լինի անցումային կառավարությունը և ինչ տեսիլք պիտի ունենա Հայաստանի համար։ Այն պետք է դառնա հաշտության Կառավարություն՝ ձևավորվելով բոլոր ունակ և ընդունակ բարձր մասնագիտությամբ մարդկանցով՝ հնարավորություն տալով անկախ կուսակցական և այլ պատկանելիությունից մարդկանց՝ ներգրավվելու այդ հաշտության կառավարության մեջ։ Երկրորդը՝ երկրում պետք է գերիշխի ներքին հաշտեցման մթնոլորտը՝ հիմնված արդարության սկզբունքի վրա։

Երրորդը՝ պետական կառավարման քաղծառայողների համակարգը պետք է լինի կայուն և ապահով, պետք է երաշխավորի ազատ և արդար ընտրությունները՝ գալիք Կառավարության համար։ Մինչև նոր ընտրությունները չպետք է լինեն Սահմանադրության ամբողջական փոփոխությունների մասին խոսակցություններ, պետք է հանձնառու լինի՝ շարունակել խաղաղ բանակցությունները»։

Նա նշեց, որ նոր Կառավարությունը պետք է զարգացնի հայկական օրակարգը, ոչ՝ հույսը միայն բարեկամների վրա դնելով, այլ՝ ապավինելով սեփական ժողովրդի կամքին․ «Կառավարման համակարգ պետք է վերադառնան բոլոր փորձառու մասնագետները»։

Բագրատ Սրբազանը հերթով ներկայացրեց այն քայլերը, որ պետք է իրականացնի նոր Կառավարությունը․ «Ես պատրաստ եմ ցանկացած պատասխանատվություն ստանձնել, Հայոց Հայրապետի օրհնությամբ, Աստծո կամքով, և, բնականաբար՝ մեր ժողովրդի ցանկությամբ, ցանկացած՝ կապ չունի՝ որևէ աստիճանի, ինչ աստիճան որ կա։ Սակայն կան հարցեր, որոնց վերաբերյալ անհարժեշտ են իրաբանների հետ քննարկումներ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել