«Գիտե՞ք ինչից է, որ խառնվել են իրար, որովհետև այս շարժումը միավորել է տարբեր մարդկանց, քաղաքական հոսանքների՝ մեկ նպատակի՝ հայրենիք ունենալու նպատակի շուրջ, պատիվ ունենալու նպատակի շուրջ։ Մեր նպատակը մեկն է՝ ունենալ խաղաղ, ճշմարիտ և արժանապատիվ Հայաստան։ Մենք ունենալու ենք, ներառելու ենք երիտասարդներին, տարեցներին բոլորին՝ մեկ նպատակի շուրջ։ Այս օրերին մենք դրսևորել ենք բացառիկ համերաշխություն թե՛ կուսակցությունների միջև, թե՛ քաղաքական տարբեր հոսանքների միջև և ես հպարտ եմ, որ բոլորը իրենց կուսակցական դրոշները մի կողմ են դրել։ Այսօր խնդիր է դրված՝ լինել Արևմտյան Ադրբեջան, թե՞՝ Հայաստան։ Մենք ընտրում են Հայաստանը»,- այսօր՝ մայիսի 12-ին, ակցիայի աջակիցներին ասաց Գառնիկ Դանիելյանը։