Որո՞նք են քաղաքական ապաստանի իրավունքի դադարեցման հիմքերը

Քաղաքական ապաստանի իրավունքը դադարում է այդ իրավունքն ստացած անձի դիմումի հիման վրա:

Քաղաքական ապաստանի իրավունքը կարող է լիազոր պետական մարմնի միջնորդությամբ դադարել նաև, եթե`
ա) լրացել է քաղաքական ապաստանի իրավունքի գործողության ժամկետը, և անձը չի դիմել դա երկարաձգելու համար, կամ վերացել են այն պայմանները, որոնք քաղաքական ապաստանի իրավունք տալու հիմք են հանդիսացել.
բ) քաղաքական ապաստանի իրավունք ստացած անձը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռք է բերել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն.
գ) մշտական բնակության է մեկնել որևէ օտարերկրյա պետություն կամ ստացել է որևէ օտարերկրյա պետության քաղաքացիություն.
դ) Հայաստանի Հանրապետության օրենքով դատավճիռ է արձակվել քաղաքական ապաստանի իրավունք ստացած անձի նկատմամբ, որն օրինական ուժի մեջ է մտել, կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան` քրեական հետապնդման նպատակով հանձնվել է օտարերկրյա պետության իրավասու մարմիններին, այդ թվում` այն պետությանը, որի քաղաքացին է նա համարվում կամ որտեղ մշտական բնակության վայր է ունեցել` նախքան քաղաքական ապաստանի իրավունք ստանալը.
ե) լիազոր պետական մարմին չի ներկայացրել իր նկատմամբ քաղաքական հետապնդումը շարունակելու հանգամանքը հաստատող փաստաթղթեր կամ տեղեկություններ.
զ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռք է բերել փախստականի կամ օրենքով նախատեսված որևէ կացության կարգավիճակ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել