Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները մայիսի 7-ին Կողբացու փողոցում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 55-ամյա Արամ Պ.-ին: Նա 2023 թ. օգոստոսի 4-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: