Դժբախտ պատահար Դիլիջանի ոլորաններում. կա 8 վիրավոր

Նոյեմբերի 16-ին, ժամը 16.00-ի սահմաններում, «DAF-XF-430» մակնիշի բեռնատար ավտոմեքենա Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 84-րդ կմ-ին` Դիլիջանի ոլորաններում, կողաշրջվել և ընկել է հակառակ ուղղությամբ ընթացող «Մերսեդես-Վիտո-11G/LI»  մակնիշի ավտոմեքենայի վրա:
 
Պատահարի  հետևանքով «Մերսեդես-Վիտո-11G/LI»-ի վարորդը և 7 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Դիլիջան» բժշկական կենտրոն:
 
Ոստիկանության լրատվության բաժնից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:
 
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել