Իտալիայում շատ լուրջ են վերաբերում պանրի արտադրությանը և դա է վկայում այն, որ դեռևս մի քանի տասնամյակ առաջ ընդունվել է մի օրենք, որով արգելվել է թեթևամիտ կանանց մոտենալ պանրի պատրատմանը:
Մեկ այլ օրենքով Ֆերրարա քաղաքում, եթե պանրի արտադրամասի աշխատակիցները քնեն աշխատանքի ժամանակ, ապա նրանք կհայտնվեն բանտում:
Իտալիյում, համաձայն տեղական օրենքների, Մարիա անունը կրող կանայք իրավունք չունեն զբաղվել անբարոյականությամբ:
Չինաստանում արգելվում է փրկել խեղդվող մարդուն, քանի որ դա համարվում է միջամտություն նրա ճակատագրին:
Սինգապուրում, համաձայն օրենքի, եթե ինչ-որ մեկին բռնեն երեք անգամ աղբը փողոցում թափելիս, ապա օրինախախտը պարտավոր է լվալ փողոցը կիրակի օրերին, վրան կրելով «Ես կեղտոտեցի» պաստառը: Նման նյութերն էլ հեռարձակվում է տեղական հեռուստատեսությամբ: