Էրդողան. «Մենք անընդհատ ավելացնում ենք Իսրայելի վրա ճնշման չափաբաժինը»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ մինչ օրս Թուրքիան Գազա է ուղարկել 50.000 տոննա հումանիտար օգնություն և այս ցուցանիշով դարձել է Գազա ամենաշատ օգնություն ուղարկած երկիրը։

«Մենք անընդհատ ավելացնում ենք ճնշման չափաբաժինը դիվանագիտական և առևտրային առումով, որպեսզի զինադադար պարտադրենք Իսրայելի կառավարությանը»,- նշել է Էրդողանի։

Թուրքիայի նախագահը նաև նշել է, որ առաջին փուլում Թուրքիան Իսրայել արտահանման սահմանափակումներ էր կիրառել 54 ապրանքների համար, իսկ անցյալ շաբաթ լիովին դադարեցրել է Իսրայելի հետ ապրանքաշրջանառությունը։

Թուրքիան նաև որոշում է կայացրել ներգարվվել Հարավային Աֆրիկայի կողմից Արդարադատության միջազգային դատարանում Իսրայալի դեմ հարուցված գործին։

«Մենք կօգտագործենք մեր բոլոր միջոցները, որպեսզի նրանք, ովքեր սպանել են մեր 35.000 եղբայրներին, որոնցից 15.000-ը երեխաներ էին, պատասխանատվության ենթարկվեն օրենքի առջև»,- հայտարարել է Էրդողանը։

Աղբյուր` Ermenihaber.am

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել