Եվրասիական տնտեսական միությունը նախագահող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կնախագահի կազմակերպության հոբելյանական գագաթնաժողովը, որը տեղի կունենա մայիսի 8-ին Մոսկվայում։ Այս մասին ճեպազրույցում լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, գում է ТАСС լրատվական գործակալությունը։
Նիստը նվիրված է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի ստորագրման տասնամյակին։
Միջոցառումը, նշել Է ՌԴ նախագահի օգնականը, տեղի կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ: Երևանն այս տարի նախագահում Է ԵԱՏՄ-ում: