Երևան-Երասխ ավտոճանապարհին մեքենան բախվել է ձիուն․ վարորդը և ուղևորները հոսպիտալացվել են

Ապրիլի 30-ին՝ ժամը 02:44-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 30-րդ կմ-ին «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Բ., ծնված 1999 թ.) բախվել է ձիուն․ ձին սատկել է։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը, ուղևորներ Գ. Ս.-ն (ծնված 1999 թ․) և Ա. Ա.-ն (ծնված 1999 թ․) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն․ ուղևորների առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության, իսկ վարորդինը՝ ծանր։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել