«Ստով սկսկված այս ողջ գործընթացը պետք է ավարտվի ճշմարտության հաղթանակով»․ Բագրատ Սրբազան

Տավուշի մարզի Կիրանց գյուղի բնակիչները Կառավարության շենքում հանդիպել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Հանդիպումը տևել է շուրջ 2 ժամ:

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը հանդիպման, ստեղծված իրավիճակի մասին ասաց․

«Ստով սկսված այս ողջ գործընթացը, պետք է ավարտվի ճշմարտության հաղթանակով։ Խավարի մեջ գործված խավարային գործերը չեն մնալու անպատասխան։ Մարդիկ մինչև վերջին վայրկյանը հավատում էին, թե ինչ-որ մի բան պիտի լինի ի օգուտ, ի նպաստ իրենց, այդքան ազնվություն ունեն այս մարդիկ։ Մեր ժողովրդի կյանքը մեզ համար առաջնային, բարձրագույն արժեք ունեցող կյանք է, և այն մարդը և մարդիկ, ովքեր խաբել են, ստել են, ահաբեկել են մինչև այս վայրկյանը, չեն կարող անպատասխան շարունակել իրենց կենսագործունեությունը։ Ճշմարտության հաղթանակը, վստահաբար, չի ուշանալու»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել