Դոլարի փոխարժեքը նվազել է, ոսկու գինը՝ աճել

ՀՀ կենտրոնական բանկից հայտնում են, որ ապրիլի 29-ին բանկի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները հետևյալն են. ԱՄՆ դոլարի (USD) փոխարժեքը նվազել է 0.27 դրամով և կազմել 387.81 դրամ, իսկ ռուսական ռուբլու (RUR) փոխարժեքը նվազել է 0.05 դրամով և կազմել 4.17 դրամ:

Միևնույն ժամանակ, եվրոյի (EUR) փոխարժեքը նվազել է 0.67 դրամով և կազմել 415.62 դրամ:

Ինչ վերաբերում է թանկարժեք մետաղներին, ապա բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները. Ոսկու (XAU) գինն աճել է 284.10 դրամով և կազմել 29214.66 դրամ: Արծաթի (XAG) գինն աճել է 3.01 դրամով և կազմել 344.44 դրամ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել