Ապրիլի 30-ին աշխատող քաղաքացիները կարող են ավարտել մեկ ժամ շուտ

«Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի համաձայն` աշխատանքի օրը նշվում է մայիսի 1-ին, ոչ աշխատանքային օր է (չորեքշաբթի):

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ աշխատանքային օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն, ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերի նախօրյակին աշխատանքային օրվա տևողությունը կրճատվում է մեկ ժամով, բացառությամբ կրճատ և ոչ լրիվ աշխատանքային ժամանակի պայմաններով աշխատող աշխատողների:

Այսպիսով, բոլոր նրանք, ովքեր աշխատում են մեկ դրույքով, ապա ապրիլի 30-ին աշխատանքը ավարտելու են մեկ ժամ շուտ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել