Ինքնաթիռում լարված իրավիճակ էր, միջամտեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը. Կամո Թովմասյանը մանրամասներ է ներկայացնում WizzAir-ի թռիչքից

Պատմեմ այսօր, WizzAir-ի թռիչքի ընթացքում պատահած միջադեպի մասին, բոլորիդ պետք կգա այս ինֆոն, ուշադիր: Առաջին շարքում նստած տարեց տղամարդը գնել էր առաջին շարքի երեք նստատեղերը, սակայն մենակ էր ճամփորդում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է բլոգեր Կամո Թովմասյանը:

«Ըստ նրա, 3 տոմս գնելու իմաստը ավելի ազատ նստելն է և եթե անկեղծ ես նրան լրիվ հականում եմ: Ըստ օրենքի, եթե տոմս ունեցող ուղևորը չի ներկայանում, նրա տոմսն անվավեր է համարվում, այդ թվում և նստատեղը, այսինքն երկու նտատեղերը առաջին շարքում այլևս նրան չեն պատկանում:

Մի խոսքով հիշեք, այս ինֆոն բոլորիս պետք կգա, եթե Դուք ունեք WizzAir-ի երկու տոմս բայց մեկն է ներկայանում, երկրորդ տոմսը և նստատեղը Դուք կորցնում եք:

Ուրեմն անձնակազմը որոշում է մի հայուհու տեղափոխել առաջին շարք. պատճառը էական չէ, միգուցե հետևի շարքերում լացող երեխաներն էին (ու ես աղջկան էլ եմ հասկանում), գուցե նաև ինչ-որ սխալ հաշվարկ էր եղել: Տղամարդն էլ պնդում է, որ առաջին շարքի երեք տեղերն իրենն են և որ նա ուզում է նստել այդ շարքում մենակ:

Քանի որ տղամարդը անգլերենի չէր տիրապետում, այդ ամենը նա բացատրում էր մի փոքր վրդովված, իսկ բորտուղեկցորն էլ կանչեց օդաչուին և սկսեցին տղամարդուն բացատրել, որ դրանք այլևս իր տեղերը չէն: Բացատրեցին, փորձեցին ճշտել տղամարդու տվյալները, հատված հասցրել եմ նկարել, ինստա էջումս սթորի կդնեմ:

Տղամարդու հետևի շարքում նստած էր քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Քանի որ մի փոքր լարվում էր իրավիճակը, նա փորձեց միջամտել և տղամարդու պահանջը անգլերեն լեզվով թարգմանեց օդաչուին և հակառակը:

20 րոպե ուշացմամբ, թռիչքը սկսվում է, տղամարդը մնաց առաջին շարքում, աղջկան գտան տեղ 4-րդ շարքում: Լավ է, որ ամեն ինչ լավ ավարտ է ունենում: Ուշադիր եղեք թռիչքների ընթացքում, նստեք միայն ձեզ հատկացված տեղերում կամ ստուգեք օրենքները հանգամանալիորեն:

Նաև եկեք օգնենք միմյանց նման դեպքերում ցանկացած տիպի խնդիր լուծելու համար: Մենք թռնում ենք, բարի թռիչք մեզ, բոլորին լավ աշխատանքային շաբաթ վաղվանից»,- գրել է նա:Ապրիլի 27-ին, ժամը 17:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում ավտոբուսը դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը՝ ՄՓՎ պետ, փ/ծ գնդապետ Դ. Հովհաննիսյանի գլխավորությամբ, հրշեջ-փրկարարական ջոկատից երեք և Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկներ:

Պարզվել է, որ Կապան-Գորիս ավտոճանապարհի 26-րդ կմ-ին ՀՀ-ից ԻԻՀ ուղևորվող «Scania» մակնիշի ավտոբուսը (վարորդ՝ Հ. Կ. Ա. Բ. և 22 ուղևոր) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 40 մետր գլորվել մոտակա ձորակը. ավտոբուսի մոտ հայտնաբերվել է երկու դի:

Փրկարարները վարորդին և 8 ուղևորի (տուժածներից մեկին դուրս են բերել ավտոբուսի տակից) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին, տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ երկուսի առողջական վիճակը գնահատվել է ծանր, իսկ մյուսներինը՝ միջին ծանրության։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոբուսը, իրականացրել հովացման աշխատանքներ, ամբարձիչի և հիդրավլիկ սարքերի օգնությամբ ավտոբուսի տակից դուրս են բերել երեք դի և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենաներին։

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոբուսը դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված, տեղադրել ավտոքարշակի վրա և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ:

Աշխատանքներին ներգրավվել են 2 ավտոկռունկ և 1 թրթուրավոր տեխնիկա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել