Կապալի պայմանագիրը կնքվում է գույք պատրաստելու կամ մշակելու (վերամշակելու) կամ այլ աշխատանքներ կատարելու համար` պատվիրատուին հանձնելով դրա արդյունքը:
Գույք պատրաստելու համար կնքված կապալի պայմանագրով կապալառուն դրա նկատմամբ իրավունքները փոխանցում է պատվիրատուին:
Նշենք, որ կապալառուն պատվիրատուի առաջադրանքը կատարելու եղանակները որոշում է ինքնուրույն, եթե այլ բան նախատեսված չէ կապալի պայմանագրով: