Անահիտ Մանասյանն այցելել է Դավիթ Տոնոյանին

Մի շարք լրատվամիջոցների հարցումներին ի պատասխան` տեղեկացնենք, որ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 23-ին այց է իրականացրել ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ՝ Դավիթ Տոնոյանին տեսակցելու նպատակով:

Այս մասին հայտնում են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից։

Առանձնազրույցի ընթացքում, ի թիվս այլնի, վերջինս Պաշտպանին ներկայացրել է իր մտահոգությունները քրեական վարույթին, ինչպես նաև ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքներին առնչվող հարցերի վերաբերյալ:

Պաշտպանին ուղեկցել են աշխատակազմի ներկայացուցիչները: Հանդիպումը կրել է խորհրդապահական բնույթ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել