Վթարային ջրանջատումներ․ հասցեները նշված են

«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ ապրիլի 23-ին ժամը 10.00-ից մինչև ապրիլի 24-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Արագածոտնի մարզի՝ Աշտարակ քաղաքի, Սասունիկ, Կարին, Օշական Ձախափնյակ գյուղերի ջրամատակարարումը։

Ապրիլի 23-ին ժամը 12:00-18:00-ն կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի Նուբարաշեն Խճ. ջրամատակարարումը:

Վայոց Ձորի մարզում ս.թ. ապրիլի 23-ին ժամը 10:00-18:00-ն կդադարեցվի Վայոց ձորի մարզի Գետափ գյուղի ջրամատակարարումը:

Ապրիլի 23-ին ժամը 10:00-19:00-ն կդադարեցվի Վայք քաղաքի ջրամատակարարումը, ապրիլի 23-ին ժամը 11:30-15:00-ն կդադարեցվի Մարալիկ քաղաքի ջրամատակարարումը:

Ապրիլի 23-ին ժամը 12:00-18:00-ն կդադարեցվի  Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել