Տղամարդիկ, կանայք, երեխաներ, մեծ ու փոքր, իրար ուժ ու թիկունք տալով՝ այստեղ են․ պատգամավոր

Տավուշի Կիրանց գյուղի հատվածում բնակիչները շարունակում են փակ պահել միջպետական ճանապարհը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

«Նրանք այսօր էլ են գիշերելու այստեղ։

Տղամարդիկ, կանայք, երեխաներ, մեծ ու փոքր, իրար ուժ ու թիկունք տալով՝ այստեղ են, մարտական…

Ճանապարհին հանդիպեցինք Երեւանից եկող քաղաքացու, ով բեռնված եկել էր տավուշեցիների կողքին լինելու, որովհետեւ սա միայն տավուշեցու խնդիրը չէ»,-նշել է նա։

Լուսանկարը՝ Ագնեսա Խամոյանի Ֆեյսբուքյան էջից։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել