Սողանք Տաթև-Լծեն ավտոճանապարհին

Ապրիլի 21-ին, ժամը 20:18-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Տաթև-Լծեն ավտոճանապարհի 12-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել հողաշերտի փլվածք, ինչի հետևանքով երթևեկությունը եկկողմանի փակվել է։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ Տաթև-Լծեն ավտոճանապարհի 12-րդ կմ-ին տեղի է ունեցել սողանք` մոտ 900 խմ ծավալով (7 մ լայնություն, 25 մ երկարություն և 5 մ բարձրություն):

Փրկարարները սահմանազատել են տարածքը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել