«Մարտական եղբայրություն» միաբանության անդամներ Մասիս Շիրոյանին, Արման Պետրոսյանին, Գոռ Ասատրյանին, Հենրիկ Մկրտչյանին, Արամայիս Աղաբեկյանին ոստիկանները քիչ առաջ բերման ենթարկեցին Նոյեմբերյանի ոստիկանության բաժանմունք:
Այս մասին տեղեկանում ենք «Մարտական եղբայրություն» միաբանության ֆեյսբուքյան էջից։
«Իշխանությունը շարունակում է «ամեն գնով» խաղաղության հասնելու իր զազրելի ծրագիրը»,-նշվում է միաբանության հայտարարության մեջ։