Քաղաքացին նետվել է «Զորավար Անդրանիկ» կայարան ժամանող գնացքի տակ

Մետրոպոլիտենում տեղի է ունեցել արտակարգ դեպք։ Այս մասին հայտնում է մետրոպոլիտենի մամուլի քարտուղար Տաթև Խաչատրյանը։

«Հարգելի՛ ուղևորներ,

Տեղեկացնում ենք, որ սույն թվականի ապրիլի 21-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում մետրոպոլիտենում տեղի է ունեցել արտակարգ դեպք։
Քաղաքացի Բ. Ա. -ն՝ ծնված 1996 թվականին, նետվել է «Զորավար Անդրանիկ» կայարան ժամանող գնացքի տակ։

Գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանի հրամանով Երևանի մետրոպոլիտենը ժամանակավորապես անցել է մեկ գծանի երկկողմանի երթևեկության («Գարեգին Նժդեհ» կայարանից դեպի «Սասունցի Դավիթ» կայարան և «Սասունցի Դավիթ» կայարանից դեպի «Բարեկամություն» կայարան)»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել