Անթիլիասի Մայրավանքում կայացել է հանդիպում արցախահայերի և քաղաքական բանտարկյալների վերադարձի հարցերով

Ապրիլի 20-ի երեկոյեան Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին գրասենեակում հանդիպում է կայացել։

«Հանդիպում մը կայացաւ Արցախի առնչուած եւ յատկապէս Արցախի հայութեան վերադարձի ու քաղաքական բանտարկեալներու ազատ արձակման հարցերուն գծով:

Վեհափառ Հայրապետին կողքին ներկայ էին Միջազգային Քրէական Դատարանի հիմնադիր եւ առաջին նախագահ դատախազ դոկտ. Լուիս Մօրէնօ Օքամփօ, Հայաստանի Հանրապետութեան արտաքին գործոց նախկին նախարար Վարդան Օսկանեան եւ Միջազգային Ընկերվար Միջազգայնականի փոխ նախագահ Մարիօ Նալպանտեան:

Քննարկուեցաւ յիշեալ հարցերու շուրջ քաղաքական եւ իրաւական քայլերու դիմելու կարելիութիւնները»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել