«Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը

Այս նույն քաղաքականության հետևանքով ամբողջովին հայաթափվեց Արցախը, Հայաստանի բազմաթիվ հատվածներում առկա են Ադրբեջանի ժամանակավոր տիրապետության տակ գտնվող տարածքներ։ Այս մասին հայտարարություն է տարածել «Ապրելու երկիր» կուսակցությունը։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը Նիկոլ Փաշինյանը վերածել է մի քանի գյուղի սահմանազատման անհասկանալի գործընթացի՝ մոռանալով Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու առաջնային կարևորությունը։
Առանց հայ-ադրբեջանական բոլոր հարցերը կարգավորող ամբողջական պայմանագրի առկայության՝ իշխանությունները շարունակում են հատվածական հարցերի քննարկումները, որոնք հանգեցնում են բացառապես միակողմանի զիջումների։

Այս նույն քաղաքականության հետևանքով ամբողջովին հայաթափվեց Արցախը, Հայաստանի բազմաթիվ հատվածներում առկա են Ադրբեջանի ժամանակավոր տիրապետության տակ գտնվող տարածքներ, և շարունակում է խոցելի մնալ Հայաստանի անվտանգությունը՝ բարձր պահելով ռազմական էսկալացիայի վտանգը։

«Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը՝ առանց սահմանազատման գործընթացի ամբողջական իրականացման։

Ցանկացած զիջում միայն մեծացնում է Ադրբեջանի հակահայկական նկրտումները, և որևէ հատվածական գործընթաց չի կանգնեցնում և չի կանգնեցնելու Ադրբեջանի հակաօրինական պահանջներն ուղղված Հայաստանին»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել