Հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ՔՕ 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով քաղաքացի Հ. Ա.-ի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ:
Ըստ հաղորդման, 2013 թվականի հունվարին ոստիկանության Բաղրամյանի բաժնի հետաքննիչը սպառնալով հարկադրել է իրավապահ մարմիններին իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն տրամադրել` Ս.Ս.-ի և մյուսների կողմից իր անչափահաս դստեր հետ սեռական հարաբերություններ ունենալու մասին: Իսկ հետագայում իր հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում, գործը քննող քննիչը հարցաքննության ժամանակ բռնություն է գործադրել իր և անչափահաս դստեր նկատմամբ` հարկադրելով մեղադրական բնույթի ցուցմունքներ տալ Ս.Ս.-ի և մյուսների վերաբերյալ:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Իրավաբան.net