«Ինչ ասես՝ իմ մասին, երեխեքիս մասին, կնգաս մասին, ծնողներիս մասին, տո, նույնիսկ պապուս մասին․․․ձեզ թվում ա ես արժանապատվություն չունե՞մ»․ Նիկոլ Փաշինյան

«Այս երիտասարդությունը, որ Բերքաբերում տուն ա սարքում, էդ տներում պիտի երեխաներ ծնվեն, էդ տների դիմացը խրամատ չպիտի լինի, վերջ հերիք ա էդ խրամատի պատմությունը»,-այս մասին սահմանամերձ Բերքաբերում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով նոր կառուցվող տների դիմաց խրամատների փոխարեն, պետք է այգիներ լինեն։

«Առաջնագիծ չպտի ըլնի, պտի ըլնի սահման։ Էս սահմանին անցակեց կլնի, կուզեք` կշփվեք, չեք ուզի շփվեք, ոչ էլ կշփվեք։ Ինչ ասես՝ իմ մասին, երեխեքիս մասին, կնգաս մասին, ծնողներիս մասին, տո, նույնիսկ պապուս մասին․․․ձեզ թվում ա ես արժանապատվություն չունե՞մ։ Ոչ, ես հասկանում եմ, որ գալիս ա պահը, դու քեզ պտի զոհաբերես»,-ասաց վարչապետը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել