Ես իմ անձը զոհասեղանին եմ դնում, հանուն Հայաստանի Հանրապետության․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Բերքաբերում քաղաքացիների հետ հանդիպումից։

«Այսօր, որ ասում են՝ Բերքաբեր, ես հասկանում եմ կառուցվող տներ, որովհետև այսօր Բերքաբերը մեր առաջատար գյուղերից է, որ օգտվում է 16 միլիոնի ծրագրից։ Էդ էլ եմ ուզում ասեմ, որ ինչ-որ ռիսկեր կան, մենք այդ ռիսկերը տեսնում ենք, բայց մենք տեսնում ենք, որ այդ ռիսկերը կառավարելու ձևն առաջ գնալն ա»,-ասաց վարչապետը։

Քաղաքացիներից մեկը՝ հարց ուղղելով վարչապետին, ասաց, որ նրա նկատմամբ մեծ անվստահություն կա, արդյո՞ք չի կարծում, որ պետք են նոր ընտրություններ։

Վարչապետն արձագանքեց, որ չի համարում, որ պետք է այդպես լինի։

«Կառավարության խնդիրը սեփական երկիրը և ժողովրդին ադապտացնելն է այն փոփոխվող իրավիճակին, որը մենք ունենք։ Իսկ մեր նախընտրական ծրագրում չկա մի կետ, որի հետևից մենք չենք գնացել։ Ես իմ անձը զոհասեղանին եմ դնում, հանուն Հայաստանի Հանրապետության»,-ասաց վարչապետը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել