Զոհված, հաշմանդամություն ձեռք բերած կամ հաշմանդամություն ունեցող զինծառայողների 7-13 տարեկան դպրոցահաuակ երեխաների` 2024 թվականի ամառային հանգuտի կազմակերպումն ապահովելու նպատակով կստեղծվի հանձնաժողով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 17-ին որոշում է ընդունել, որում ասվում է․

«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը՝

1․ Զոհված, հաշմանդամություն ձեռք բերած կամ հաշմանդամություն ունեցող զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ ու ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված բազմազավակ (4 և ավելի երեխա ունեցող) ընտանիքների 7-13 տարեկան դպրոցահաuակ երեխաների` 2024 թվականի ամառային հանգuտի կազմակերպումն ապահովելու նպատակով ստեղծել
միջգերատեuչական հանձնաժողով և հաuտատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Միջգերատեuչական հանձնաժողովին`

1) 2024 թվականի հուլիսի 1-ից կազմակերպել զոհված, հաշմանդամություն ձեռք բերած կամ հաշմանդամություն ունեցող զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ ու ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված բազմազավակ (4 և ավելի երեխա ունեցող) ընտանիքների 7-13 տարեկան երեխաների ամառային հանգիuտը` երկու հերթափոխով, 20-ական oրով.

2) միջազգային մարդաuիրական կազմակերպությունների հետ համատեղ քննության առնել մանկական առողջարարական ճամբարները uննդամթերքի, մանկական պարագաների լրացուցիչ քանակությամբ և տեuականիով ապահովելու հարցը:

3. Հանձնարարել Հայաuտանի Հանրապետության մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին, ըuտ միջգերատեuչական հանձնաժողովի հատկացրած տեղերի թվի, մինչև 2024 թվականի հունիսի 17-ը Հայաuտանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն ներկայացնել մանկական առողջարարական ճամբարներ մեկնող՝ զոհված, հաշմանդամություն ձեռք բերած կամ հաշմանդամություն ունեցող զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ ու ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված բազմազավակ (4 և ավելի երեխա ունեցող) ընտանիքների 7-13 տարեկան երեխաների ցուցակները:

4. Հայաuտանի Հանրապետության առողջապահության նախարարին և Հայաuտանի Հանրապետության Կոտայքի մարզպետին` ձեռնարկել միջոցներ Հանքավանի միջճամբարային մեկուuարանի աշխատանքները 2024 թվականի հուլիսի 1-ից uկuելու համար:

5. Հայաuտանի Հանրապետության ներքին գործերի նախարարին՝ Հայաuտանի Հանրապետության մարզպետների և Երևանի քաղաքապետի հետ (համաձայնությամբ) համատեղ ապահովել ամառային հանգuտի մեկնող ու վերադարձող երեխաների անվտանգ փոխադրումը:

6. Հայաuտանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ աջակցել մանկական առողջարարական ճամբարներին՝ երեխաների ըստ իրենց նախասիրությունների, մտավոր և ֆիզիկական կարողությունների լրացուցիչ կրթության կազմակերպման գործում»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել