«Քննչական վարչության շենքի հետնամասում են խոշտանգել Սամվելին, բերանը փակել են, որ չգոռա». փաստաբան

«Սամվել Վարդանյանին ծեծելու պրոցեսը տևել է մոտավորապես 3-4 րոպե։ Ծեծելուց հետո նրան քաշ են տվել, բերել ու մեքենայի մեջ են գցել։ Դրանից հետո քաղաքացիական հագուստով ոստիկանները հայտնվել են, Սամվելը հևացել է, ձեռք առնելով հարցրել են, թե քեզ ինչ եղավ, նոր լավ էիր։ Հասել էլ ձերբակալվածների պահման վայր, միանգամից «Շտապօգնության» մեքենա է եկել»,-հրավիրված ասուլիս ժամանակ ասել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը։

Նրա խոսքով՝ իրենք չեն պատկերացրել, որ նման բան հնարավոր է։ Հարությունյանի խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել Քննչական վարչության շենքի հետնամասում, փակել են Սամվել Վարդանյանի բերանը, որ չգոռա։

«Հիշումա նաև, որ ծեծողներից մեկը իր բերանն էր բռնել, որ չկարողանա գոռալ, մյուսները հանգիստ իրանց գործն անեն։ Էդ տեղանքից շրջադարձ են արել, Ռայկոմով են գնացել ՁՊՎ»,-նշել է փաստաբանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել