Բժիշկները հնարավորություն ունեն դեղատոմսերը դուրս գրել «Արմեդ» բջջային հավելվածի միջոցով

Հաշվի առնելով էլեկտրոնային դեղատոմսերի ներդրման վերաբերյալ ստացված առաջարկները՝ ԱՐՄԵԴ համակարգում կատարվել են մի շարք ծրագրային փոփոխություններ՝ ուղղված բժիշկների կողմից դեղատոմսերի դուրս գրման գործընթացի հեշտացմանը և դեղը գնելիս անձնական տվյալների չբացահայտմանը: Այս ամսին հայտնում են «Արմեդ»-ից։

«Կատարվել են հետևյալ փոփոխությունները․

Դեղատոմսերի դուրս գրում՝ «Արմեդ» բջջային հավելվածի միջոցով

Բժիշկները հնարավորություն ունեն դեղատոմսերը դուրս գրել «Արմեդ» բջջային հավելվածի միջոցով։ Այս գործառույթն արդեն հասանելի է թե՛ iOS, և թե՛ Android օպերացիոն համակարգերի համար (հավելվածն օգտագործելիս պետք է ընդունել թարմացումները):

Մեկ դեղատոմսում՝ մի քանի անուն դեղ

Հիմա արդեն մեկ դեղատոմսով հնարավոր է դուրս գրել պացիենտին այցի ընթացքում նշանակված մի քանի դեղ (ամենասկզբում յուրաքանչյուր դեղի համար բժիշկը դուրս էր գրում առանձին դեղատոմս): Սա զգալիորեն խնայում է բժիշկների ժամանակը:

Ծանուցում՝ «Արմեդ» բջջային հավելվածի միջոցով

Եթե քաղաքացին օգտվում է «Արմեդ» բջջային հավելվածից՝ բժշկի կողմից դեղատոմսը դուրս գրելուց հետո հավելվածի միջոցով կստանա ծանուցում այդ մասին և կոդ (հավելվածի թարմացումը պարտադիր է) : Դեղը գնելիս՝ նա իր նախընտրությամբ դեղատանը կարող է ասել կամ իր անուն-ազգանունը, կամ կոդը:

Միայն կոդի գործածման հնարավորություն

Այն պացիենտները, որոնք նախընտրում են, որ իրենց կամ դեղը գնողի անուն-ազգանունը դեղատունն ընդհանրապես չտեսնի, կարող են նշել, որ իրենց պարագայում օգտագործվի միայն կոդի տարբերակը»,-նշվում է հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել