Գարեջուր ու ծխախոտ՝ ատրճանակի սպառնալիքով

Ապրիլի 14-ի ժամը 22.22-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգել Քաջազնունու փողոցում գտնվող սուպերմարկետներից մեկի աշխատակիցը և հայտնել, որ մի երիտասարդ գարեջրի և ծխախոտի դիմաց չվճարելու համար ատրճանակը պահել է գանձապահի ուղղությամբ և վերցնելով ապրանքը՝ հեռացել է:

Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Ոստիկանության Կենտրոնական բաժնի և Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզել են, որ արարքը կատարել է 28-ամյա երիտասարդը: Նա հայտնաբերվել, ավազակություն կատարելու կասկածի հիման վրա ձերբակալվել և տեղափոխվել է Կենտրոնական բաժին: Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է «Կոլտ» տիպի գազային ատրճանակ:

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել