ՆԳՆ ոստիկանության ծառայողներ են պարգևատրվել Ազգային ժողովի նախագահի հուշանվերով

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ապրիլի 15-ին կարգադրություն է ստորագրել, որում ասվում է․

«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 22-րդ կետով եւ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարգեւներով պարգեւատրման կարգը եւ պարգեւների նկարագրությունը հաստատելու մասին» ԱԺԽՈ-045-Լ որոշման 3-րդ հավելվածը՝ կարգադրում եմ.

1. Հայաստանի Հանրապետության Ոստիկանության օրվա առթիվ ծառայողական պարտականությունները գերազանց եւ բարձր պատասխանատվությամբ կատարելու համար պարգեւատրել Ազգային ժողովի նախագահի հուշանվերով՝

1) Արթուր ԽՈՒԴԻՆՅԱՆԻՆ – Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ,

2) Յուրիկ ՂՈՐՂԱՆՅԱՆԻՆ – Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության հասարակական կարգի ապահովման վարչության համայնքային ոստիկանության համակարգման բաժնի պետի տեղակալ, ոստիկանության մայոր»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել