Տիգրան Ավինյանի նոր որոշումը՝ մանկապարտեզների աշխատանքային ռեժիմի և այնտեղ երեխաների մնալու տևողության մասին

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ապրիլի 10-ին որոշում է ընդունել, որով սահմանել է նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատանքային ռեժիմը և հաստատությունում երեխաների մնալու տևողությունը։

Այսպիսով, որոշման համաձայն՝ Երևանի քաղաքապետարանի ենթակայության մսուր-մանկապարտեզների աշխատանքային ռեժիմը սահմանվել է ժամը 08:00-ից մինչև 17:30-ը:

Երևանի քաղաքապետարանի ենթակայության մսուր-մանկապարտեզներում երեխաների մնալու տևողությունը՝ 08:30-ից մինչև 17:30-ը:

Երևանի քաղաքապետարանի ենթակայության մսուր-մանկապարտեզներում երեկոյան ժամերին երեխաներին պահելու տևողությունը սահմանվել է ժամը 17:30-ից մինչև 19:00:

Նշված որոշման կատարման կազմակերպումը և պատասխանատվությունը դրվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի վրա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել